Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ականջներում՝ աղմուկ. nairimed.com
Ականջներում աղմուկի առկայությունը բավականին տարածված երևույթ է։ Ըստ տարբեր աղբյուրների, այն հանդիպում է մեծահասակ բնակչության 20-32%-ի մոտ։ Ականջներում աղմուկի առկայությունը հիվանդություն չէ, այլ տարբեր ախտաբանությունների ախտանիշ է։ Սակայն, երբեմն հիվանդներին պատճառած տառապանքը լինում է այնքան ծանր, որ այն դիտարկվում է որպես ինքնուրույն հիվանդություն։ Աղմուկն ականջներում հաճախ ուղեկցում է ականջի ախտաբանությանը և 53% դեպքերում զուգակցվում է ծանրալսության հետ։Պացիենտի մոտ ականջներում աղմուկի առկայությունն առաջին անգամ հայտնաբերելիս կամ վերջինիս բնույթի փոփոխություն նկատելիս պետք է մանրակրկիտ կլինիկական հետազոտություն կատարել։Ականջներում աղմուկը լսողական համակարգի հիվանդությունների ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է։ Այն առաջանում է մթնոլորտային ճնշման տատանումների, միջին ականջի սուր բորբոքումների, գլխուղեղի անոթային հիվանդությունների, սակավարյունության, թունավորումների, որոշ հակաբիոտիկներով բուժման ժամանակ։ Աղմուկի առաջացումը պայմանավորված է ներքին ականջում գտնվող նյարդային բջիջների գրգռմամբ, որի ժամանակ հիվանդն աղմուկը լսում է համապատասխան ականջում։
Ականջում աղմուկը կարող է վկայել ներքին ականջի տարածված հիվանդության մասին, երբ ախտաբանական գործընթացի մեջ ընդգրկվում է վեստիբուլյար համակարգը, որի նյարդային բջիջները գտնվում են անմիջապես լսողական օրգանի նույնատիպ բջիջներին մոտ և սնուցվում են միևնույն զարկերակով։
Այս դեպքում ականջի աղմուկին միանում են գլխապտույտը, շարժումների հավասարակշռության խանգարումը, սրտխառնոցը, փսխումը և այլ վեգետատիվ խանգարումներ (սառը քրտինք, զարկերակային ճնշման բարձրացում կամ իջեցում, սրտխփոց, մաշկային ծածկույթների գունատություն)։ Այդպիսի հիվանդություններից է Մենյերի հիվանդությունը։
Ինչու՞ է առաջանում աղմուկ։
Ցածր հաճախության աղմուկը հաճախ հանդիպում է միջին ականջի հիվանդությունների ժամանակ։ Այսպես, օտոսկլերոզի ժամանակ այն նման է ծառերի, ծովի, ծովային խեցու աղմուկին, թմբկաթաղանթի սպիական փոփոխությունների ժամանակ աղմուկը կրում է շխկացող բնույթ, սեկրետոր օտիտի ժամանակ այն հիշեցնում է լցվող հեղուկ կամ պայթող բշտիկներ։
Բարձր հաճախության աղմուկները (զանգ, ծվծվոց) հաճախ առաջանում են ներքին ականջի խանգարումների հետևանքով։ Հաճախ այդ աղմուկն առաջանում է սկզբում նորմալ լսողության ֆոնին։ Սակայն, որպես կանոն, որոշ ժամանակ հետո հաջորդում է լսողության վատթարացումը։
Ականջի պուլսացող աղմուկի դեպքում հնարավոր է որևէ խնդիր չլինի, պարզապես լսողական անցուղին խցանված լինի ծծմբային խցանով կամ օտար մարմնով, և բավական է պարզապես մաքրել ականջները։ Սակայն դա կարող է լինել նաև ականջի բարորակ ուռուցքի (պարագանգլիոմա), օտոսկլերոզի, օտիտի, բորբոքային գործընթացների և անոթային հիվանդությունների վաղ ախտանիշներից մեկը։
Ինչպե՞ս ազատվել ականջի աղմուկից
Քանի որ աղմուկն ականջներում որևէ հիվանդության նշաններից է, այդ պատճառով բուժում են ոչ թե աղմուկը, այլ վերջինիս պատճառը։
Ականջի աղմուկի պատճառների հայտնաբերումից հետո նշանակվում է համապատասխան բուժում, որը կարող է ներառել ինչպես կոնսերվատիվ միջոցառումներ, այնպես էլ վիրահատական՝ կախված հիվանդության բնույթից։ Կարևորը պատճառը գտնել և վերացնելն է։
29.10.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ